Բացել լրահոսը Փակել լրահոսը
image
A A
Պաշտոնական

Նոյեմբերի 30-ին N զորամասում անցկացվել են վարժանքներ․ ՊՆ

N զորամասի հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի մարտավարամասնագիտական գիտելիքները կատարելագործելու և դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով նոյեմբերի 30-ին անցկացվել են վարժանքներ։ Այս մաիսն հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Ստուգվել են հրետանային դիվիզիոնը մարտական գործողությունների նախա­պատ­րաստելու և հարձակողական մարտ վարելու կարողությունները։

Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստվածության մակարդակը։