Բացել լրահոսը Փակել լրահոսը
74892_b
A A
Պաշտոնական

Հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի տներից մեկում

Նոյեմբերի 28-ին, ժամը 10:51-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի տներից մեկում:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի տանիքում (մոտ 60 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին:

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ):