Բացել լրահոսը Փակել լրահոսը
261441806_1060796721350760_7958505188898802071_n
A A
Պաշտոնական

Ինչ կերպ է կազմակերպվելու Արցախում ուսումնական գործընթացը նոյեմբերի 29-ից

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ, ս.թ. նոյեմբերի 29-ից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ.
📌Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն անցնելու են ուսուցման առկա տարբերակին։ Իսկ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ , 10-րդ և 11-րդ դասարաներում շարունակվելու է ուսուցման հեռավար եղանակը։
📌Ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են վեցօրյա ռեժիմով։
25 հոգուց ավել խմբերի առկայության դեպքում ձևավորվելու է 2 խումբ, և դասագործընթացները կազմակերպվելու են հերթափոխով։
 
📌Արցախի շրջանների դպրոցները կշարունակեն գործել առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, սակայն այն դպրոցները, որտեղ կգրանցվեն կորոնավիրուսային համավարակի դեպքեր, ևս կանցնեն ուսուցման հեռավար եղանակի։
📌Այն աշակերտները, ովքեր ներառված են ռիսկային խմբում ու չեն կարող մասնակցել ուսուցման առկա տարբերակին, և այն աշակերտները, որոնց ուսուցիչները ևս պատկանում են ռիսկային խմբին կամ հանդիսանում են COVID 19-ի կոնտակտավոր, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) նախաձեռնությամբ կազմակերպված առցանց դասընթացներին։
 
Մանրամասների համար կարող եք զանգահարել ԿՏԱԿ՝ հետևյալ հեռախոսահամարով 👇
☎️ 010 57 84 55
📌Թույլատրվում է վերսկսել մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, մարզադպրոցների, արվեստի և երաժշտական դպրոցների անհատական պարապմունքները: Խմբային պարապմունքները արգելվում են։
📌Նախադպրոցական հաստատությունների աշխատանքը շարունակվելու է մնալ դադարեցված։
 
📌Հաշվի առնելով համավարակի տարածման և գրանցված մահերի մտահոգիչ վիճակագրությունը՝ ԱՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը, պատվաստվել՝ վերականգնելով հանրապետության բնականոն կենսագործունեությունը: