A
A
Երևանում մեկնարկել է Արևելյան Եվրոպայի երկրների վոյելբոլի առաջնությունը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիրի մարզադահլիճում մեկնարկել է Արևելյան Եվրոպայի երկրների մինչև 18 տարեկան տղաների վոյելբոլի առաջնությունը: Մրցաշարին մասնակցում են յոթ թիմ, որոնք պայքարում են եզրափակիչ մրցաշարի միակ ուղեգրի համար:
Առաջնության մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 0:3 (12:25, 11:25, 9:25) հաշվով պարտվեց Բելառուսի ընտրանուն: Մրցումների առաջին օրը Էստոնիան առավելության հասավ Լատվիայի նկատմամբ` 3:2, իսկ Ուկրաինան նույն հաշվով պարտության մատնեց Ռուսաստանին:
Այսօր ընթացող 2-րդ տուրում ուկրաինացի վոլեյբոլիստները տոնեցին երկրորդ հաղթանակը` 3:0 հաշվով ջախջախելով Էստոնիային: Հայաստանի հավաքականը կմրցի Լատվիայի, իսկ Լեհաստանը` Բելառուսի հետ:
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 28-ին: