Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Արայիկ Հարությունյանը ոչինչ բաց չէր թողել․ հայկական նամականիշների բոլոր նմուշներն ունի (տեսանյութ)

Հայաստանում բացվեց ֆիլատելիստական ուշագրավ ցուցահանդես։ Այն կտևի մինչև նոյեմբերի 26-ը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր բացվեց Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդես։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն և բացման արարողության մյուս մասնակիցները մարեցին Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված միակողմանի բացիկ, որը տպագրվել է ընդամենը 500 օրինակով։

Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 26-ը, որից հետո հայտնի կդառնան մրցանակակիր ֆիլատելիստները։ Մանրամասները՝ տեսանյութում։