Հայաստան շախմատի հավաքականը պարտվեց Ուկրաինային և մնաց առանց մրցանակի
Աջակցիր «Ա1+»-ինՍլովենիայի Չատեժ քաղաքում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել, չնայած մեծ շանսերին:
Այսօր կայացած վերջին` 9-րդ տուրում, մեր ընտրանին հանդիպեց Ուկրաինայի հետ, որի հետ կիսում էր 1-4-րդ տեղերը: Ավաղ, հայ շախմատիստներն անչափ անվստահ անցկացրին հանդիպումը և պարտվեցին 1:3 հաշվով: Զուգահեռ ընթացող խաղում Ֆրանսիան 2,5:1,5 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին:
Այդպիսով, մեր թիմը շանս ուներ զբաղեցնելու մրցանակային 3-րդ տեղը, եթե, իհարկե, նրան հետապնդող երեք հավաքականները ոչ-ոքի ավարտեցին իրենց հանդիպումները: Ավաղ, Լեհաստանի և Իսպանիայի ընտրանիները հաղթանակ տարան վերջին տուրում և մեկ միավորով առաջ անցան մերոնցից:
Արդյունքում, Հայաստանի հավաքականը 12 միավորով բաժանեց 5-8-րդ տեղերը: Ֆրանսիայի և Ուկրաինայի հավաքականները թայ-բրեյքում կորոշեն Եվրոպայի չեմպիոնին: