Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gavat
A A
Սպորտ

«Ուրարտուն» վստահ հաղթեց չեմպիոնին և մտավ գավաթի կիսաեզրափակիչ

VBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում այսօր կայացավ քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը:

Երևանի «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց երկրի չեմպիոն «Ալաշկերտին»։ Խաղն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով` 2:0: Հանդիպման 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դեսիրեն, իսկ խաղավերջում Հակոբ Հակոբյանը խփեց 2-րդ գնդակը:

Այդպիսով՝ «Ուրարտուն» առաջինը մտավ գավաթի կիսաեզրափակիչ փուլ: Նրա մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությամբ: