A
A
Լիմայի միակ գոլը 12-րդ հաղթանակը բերեց «Արարատ-Արմենիային». ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա
Աջակցիր «Ա1+»-ինVBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի վերջին խաղում «Արարատ-Արմենիան» հանդիպեց «Նոայի» հետ:
Հյուրի կարգավիճակում հանդես եկած առաջնության առաջատարը երկրորդ խաղակեսում Մաիլսոն Լիմայի խփած միակ գոլի հաշվին տարավ թվով 12-րդ հաղթանակը, վաստակեց 37 միավոր և կրկին ամրապնդվեց առաջին հորիզոնականում: «Արարատ-Արմենիային» հաջորդող «Փյունիկը» շարունակում է ետ մնալ 7 միավորով:
«Նոան» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը (նախորդ տուրում «Փյունիկից»` 0:1) և վաստակած 18 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:
Հաջորդ խաղերը թիմերը կանցկացնեն նոյեմբերի 28-ին և 30-ին: «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ կընդունի «Վանին», իսկ «Նոան» սեփական դաշտում կհյուրընկալի «Նորավանքին»: