Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia
A A
Սպորտ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի հետ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ոչ-ոքի` 2:2 խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում:

Մեր տղաներից առաջինն իր պարտիան ավարտեց Հայկ Մարտիրոսյանը, որը հաշտություն կնքեց Թեյմուր Ռաջաբովի հետ։ Ապա ոչ-ոքի խաղացին Գաբրիել Սարգսյանն ու Շախրիյար Մամեդյարովը և Սամվել-Տեր Սահակյանն ու Նիջադ Աբասովը:

Ամենաերկար տևեց Ռաուֆ Մամեդով - Ռոբերտ Հովհաննիսյան պարտիան, քանի որ ադրբեջանցի շախմատիստը հաշտություն կնքեց միայն այն բանից հետո, երբ խաղատախտակին մնացին երկու թագավորները:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 9 միավոր և շարունակում է հետապնդել առաջատար Ռուսաստանին, որն այսօր 2,5:1,5 հաշվով հաղթեց հունգարիային և վաստակեց 10 միավոր: