Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պահանջվում է արյուն. ո՞րն է Արյունաբանականի հայտարարության պատճառը (տեսանյութ)

Հարգելի հայրենակիցներ, արյան պաշարների համալրման համար խնդրում ենք ներկայանալ արյունատվության. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տարածած հայտարարությունն է։ Շատերի կարծիքով պատճառը հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ վիրավորվածների թիվն է։

Վիճակը պարզելու համար այցելեցինք Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Մեզ հավաստիացրեցին՝ նման հայտարարություններ պարբերաբար են անում․պետք է մշտապես դոնորների հոսք լինի, հատկապես խաղաղ ժամանակներում։

Արդյո՞ք կորոնավիրուսով վարակված լինելու կամ դրա դեմ պատվաստվելու պատճառով քաղաքացին կկարողանա դոնոր դառնալ․ մանրամասները՝  տեսանյութում