Բացել լրահոսը Փակել լրահոսը
258750769_442119807284696_6276673145008423012_n
A A
Հասարակություն

Սիմոն Մարտիրոսյանը Զինվորի տանը նվիրեց երիտասարդների աշխարհի առաջնության ժամանակ նվաճած գավաթը

Ծանրամարտի՝ աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Զինվորի տանը նվիրեց երիտասարդների՝ աշխարհի առաջնության ժամանակ նվաճած՝ իր առաջին գավաթը ։ Այս մաին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
 
Ծանրամարտիկն այցելել էր Զինվորի տուն՝ տղաների հետ ծանոթանալու, նրանց հետ շփվելու և հետաքրքրվելու համար, թե ինչով կարող է օգտակար լինել: Սիմոնի հետ կենտրոն էին այցելել նաև նրա մարզիչներ Աշոտ Փիլոսյանը և Նարեկ Խաչատրյանը:
 
«Մեր հաղթանակներն առանց ձեր արած գործի ոչինչ կլինեին»,-ասաց Սիմոն Մարտիրոսյանը: Խոստացավ աշխարհի խաղերից հետո կրկին այցելել Զինվորի տուն, «…բայց… միայն ոսկե մեդալով»,-պարտավորեցրին տղաները…