Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե Ադրբեջանին հաջողվեց սառեցնել իրավիճակը, ապա կիլոմետր-կիլոմետր գալու են․ Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

«Ռուսաստանի լուռ դիտորդությամբ այս ագրեսիան նախաձեռնվել է Երևանին պարտադրելու համար նոր եռակողմ հանդիպում»,-կարծում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է ռազմական ագրեսիայով պարտադրել Հայաստանին միջանցքի տրամադրումը, և Հայաստանին թողնված միակ ելքը դա դիմադրությունն է։ Խոսելով 3+3 ձևաչափի մասին, քաղաքագետը նշեց, որ դա ձեռնտու է և՛ Ռուսաստանին, և՛ Թուրքիային, իսկ Հայաստանի համար դա ընդունելի տարբերակ չէ։

Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին, քաղաքագետը նշեց, որ միջազգային մի շարք կառույցներ ճգնաժամերի մեջ են և ունակ չեն այլ ճգնաժամային իրավիճակներ հանգուցալուծել։

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը պետք է միջազգային կառույցներից պահանջի գործադրել համապատասխան մեխանիզմներ, քանի որ․«Եթե Ադրբեջանին հաջողվեց սառեցնել այս իրավիճակը, ապա կիլոմետր-կիլոմետր գալու են»։

Մանրամասները՝ տեսանյութում