A
A
Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականի խոշոր պատմությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնության հերթական խաղում հյուրընկալվելիս 0:7 խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիայի այդ տարիքային թիմին: Ֆրանսիացի 21 տարեկան ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում 3 գոլ խփեցին, իսկ երկրորդում` չորս:
Ինչպես վկայում է խաղի վիճակագրությունը, մեր ֆուտբոլիստները 90 րոպեում մրցակցի դարպասին կատարել են ընդամենը 3 հարված, որից միայն մեկն է ուղիղ ստացվել: Իսկ ահա մեր դարպասապահը 9 սեյվ է արել, հակառակ դեպքում հաշիվը կլիներ 0:16:
Այդպիսով, Հայաստանի Մ-21 հավաքականը կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը և իր խմբում շարունակում է զբաղեցնել վերջին` 6-րդ տեղը:
Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի եկող տարվա մարտի 24-ին, Ուկրաինայի հետ: