Հայաստան – Հս. Մակեդոնիա` 0:5. Մեր ֆուտբոլի հավաքականը դուրս մնաց Քաթար-2022-ից
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականը դուրս մնաց 2022թ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլից:
Այսօր մեր ընտրանին սեփական դաշտում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի ազգային թիմին, որի հետ մինչ այդ բաժանում էր 3-4-րդ տեղերը և շարունակում էր պայքարը անցումային 2-րդ հորիզոնականի համար: Ավաղ, մեր ֆուտբոլիստները լիովին ձախողվեցին ամենակարևով խաղում և պարտվեցին 0:5 խոշոր հաշվով:
Առաջին խաղակեսում հյուրերը 2 անգամ ճեղքեցին մերոնց պաշտպանությունը, իսկ երկրորդում դա մեկով էլ ավելի արեցին: Հենրիխ Մխիթարյանը երկրորդ կեսում նույնպես գոլ խփեց, սակայն մրցավարները մինչ այդ մեր ֆուտբոլիստի մոտ արձանագրել էին խաղից դուրս վիճակ:
Այդպիսով, Հայաստանի հավաքականը 12 միավորով միայնակ հայտնվեց 4-րդ հորիզոնականում և զրկվեց 2-րդ անցումային տեղ զբաղեցնելու հնարավորությունից: Վերջին` 10-րդ տուրում, մեր հավաքականը սեփական դաշտում կընդունի Գերմանիայի ազգային թիմին, որն արդեն ապահովագրել է առաջին տեղը և ժամանակից շուտ նվաճել Քաթար-2022-ի ուղեգիրը:
Այդ խաղը կկայանա նոյեմբերի 14-ին: