Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 11.11.
A A
Սպորտ

Կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հետաձգվել է

Դեկտեմբերի 6-19-ը Ստամբուլում նշանակված կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հետաձգվել է համաճարակի ծանր իրավիճակի պատճառով: Այդ մասին հայտնում է բռնցքամարտի միջազգային միությունը (AIBA):

 

«Մենք գիտենք, որ որոշ հավաքականներ արդեն սկսել են նախապատրաստական փուլը, բայց մեր մարզուհիների, պաշտոնական անձնանց առողջությունն ու անվտանգության ապահովումն առաջնային է մեզ համար: Մենք չենք կարող դիմել ռիսկի և շարունակել այդ միջոցառումը», - հայտարարել է միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը:

 

AIBA-ն և Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիան միասին որոշել են առաջնությունը հետաձգել մինչև 2022 թվականի մարտը:

 

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր կանանց բռնցքամարտի հավաքականն այս օրերին ուսհավաք է անցկացնում Աբովյանում,  ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ: Նրանք նախապատրաստվում էին հենց աշխարհի առաջնությանը: