Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga (4)
A A
Սպորտ

Հայաստանը ծանրամարտի աշխարհի առաջնությանը կմասնակցի 10 մարզիկով

Հայաստանի ծանրամարտի հավաքականը դեկտեմբերի 7-11-ը Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցի 10 հոգով` ինը տղամարդ և մեկ կին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքով այդ մասին հայտնել է տղամարդկանց հավաքականի գլխավար մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Ավաղ, Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների չեմպիոն, էջմիածինցի Կարեն Ավագյանը չի հասցրել բուժել գոտկատեղի վնասվածքը, այդ իսկ պատճառով նա բաց կթողնի աշխարհի առաջիկա առաջնությունը:

Մեր ծանրորդները նոր են վերադարձել Ուկրաինայի Կամենեց –Պոդոլսկ քաղաքից, որտեղ մասնակցել են ուսումնամարզական հավաքի: Այժմ նրանք մարզումները կշարունակեն Երևանում և Աբովյանում: