Բացել լրահոսը Փակել լրահոսը
254447230_122121003584699_6201667965380071307_n
A A
Հասարակություն

Արցախի ԱՆ-ն մանրամասներ է հայտնել ադրբեջանական կողմից վիրավորում ստացած 3 քաղաքացիների առողջական վիճակի մասին

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված  Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.)  վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող և այսօր առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց  արհեստական շնչառական ապարատի: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Տեղեկացնենք, որ նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում  վիրավորում: Այս մասին հայտնում է ԱՀ Առողջապահության նախարարությունը։

Մյուս 2 վիրավորվածների  Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) և  Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: 

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը երեկ  և այսօր առավոտյան այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն հետևել վիրահատության ընթացքին, հետաքրքրվել նրանց առողջական  վիճակով:

 Քովիդ 19-ով պայմանավորված, հարազատներն առայժմ չեն կարող այցելել հիվանդասենյակներ, ուստի նախարարը ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նրանք գտնվում են բժիշկների հոգածության ներքո, և կյանքին վտանգ չի սպառնում։