Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bachkov
A A
Սպորտ

Հովհաննես Բաչկովը պարտվեց և բավարարվեց բրոնզե մեդալով. բռնցքամարտի ԱԱ

Հայաստանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը չկարողացավ նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր և դուրս մնաց պայքարից:

Մեր 63,5 կգ քաշային մարզիկը կիսաեզրափակիչում հանդիպեց կուբացի Էնդի Կրուս Գոմեսի հետ: Մրցակիցը 5:0 հաշվով վստահ հաղթնակ տարավ և մտավ եզրափակիչ: Հովհաննես Բաչկովը ստիպված բավարարվեց բրոնզե մեդալով:

Հիշեցնենք, որ Հայաստանի ծանր քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չոլոյանն այսօր հաղթել է արդբեջանցի մրցակցին և մտել է եզրափակիչ: Այդ մրցամարտը կկայանա վաղը` նոյեմբերի 5-ին: Այստեղ նա կհանդիպի ռուսաստանցի Մարկ Պետրովսկու հետ: