Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Բարոկկո երաժշտությունը՝ կիթառով, քանի որ մեր երկրում այդպես էլ լյուտնա չգտնվեց (տեսանյութ)

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի  մենահամերգը։

««Աշնանային երկխոսություն» խորագիրը կրող այս համերգով ամփոփում եմ իմ ստեղծագործական տարին, որը չնայած համավարակին բավական հագեցած էր»,- ասում է երգչուհին։

Երգչուհու խոսքով, համերգը կազմված է ոչ ավանդական ծրագրով։ Ընդգրկված են ստեղծագործություններ, որոնք հաճախ չեն հնչում։

«Օրինակ, կհնչեն Բեթհովենի երգերը։ Բեթհովենը, ով հայտնի է իր սիմֆոնիաներով ու սոնատներով, պարզվում է ունի տարբեր ազգերի ժողովրդական երգերի մշակումներ, որոնք կատարվել են հենց բնօրինակ լեզվով»,- մանրամասնում է Վարսենիկը։

Իսկ բարոկկո երգերի կատարման համար ստիպված էր փոխարինել  լյուտնյան կիթառով, քանի որ պարզվում է մեր երկրում այդ գործիքը նվագող չկա։

Մանրամասը՝ տեսանյութում