Բացել լրահոսը Փակել լրահոսը
251777513_1821436581377131_1228551790445627516_n
A A
Հասարակություն

Քաղաքացին դիմել է ՀՀ ՄԻՊ-ին՝ որդու հաշմանդամության խումբը սահմանելուն աջակցելու հարցով

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին որդու նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանելուն աջակցելու հարցով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Նա նշել է, որ տևական ժամանակ դիմել է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով իր որդու նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու նպատակով, սակայն չի իրականացվում։

Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ իրեն հստակ տեղեկություններ ստանալ չի հաջողվում։

Բողոքի ուսումնասիրության ընթացքում կապ է հաստատվել ՀՀ մարզերից մեկի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի իրավասու ներկայացուցչի հետ, քննարկվել է դիմումատուի որդուն բժշկասոցիալական փորձաքննության նշանակման հարցը և պետության պարտավորությունը փորձաքննության ապահովման հարցում:

Համագործակցության արդյունքում բողոք ներկայացրած անձի որդու նկատմամբ նշանակվել է փորձաքննություն, որի արդյունքում վերջինս ստացել է հաշմանդամության խումբը: