A
A
Պաշտպանը հանդիպել է ադբեջանական հանցագործությունները փաստագրող ուսանողների հետ
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների պաշտպանի և «Ճշմարտության և արդարության կենտրոն» (CFTJ, https://cftjustice.org/ ) կազմակերպության միջև ձևավորված համագործակցության շրջանակներում հանդիպել եմ փաստահավաք առաքելություն իրականացնող խմբի անդամներին՝ ԱրՊՀ իրավաբանական բաժնի ուսանողներին, որոնք այն օրերին շատ կարևոր գործ են իրականացնում՝ հավաքագրելով ապացույցներ և փաստագրելով ադբեջանական հանցագործությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
CFTJ- ն հիմնադրվել է 2020թ. Արցախյան պատերազմից հետո՝ պատերազմական հանցագործությունների հետևանքով տուժած անձանց ցուցմունքները պահպանելու համար: Կենտրոնը միջազգային իրավական չափանիշներին համապատասխան կրթում և վերապատրաստում է թիմեր Արցախում և Հայաստանում՝ ապացույցների վրա հիմնված հարցազրույցներ իրականացնելու նպատակով:
CFTJ-ի առաքելությունն է ստեղծել մարդկության դեմ հանցագործությունների կենդանի հուշարձան: