Բացել լրահոսը Փակել լրահոսը
վրաերթ գնացք
A A
Պաշտոնական Հասարակություն

Պարզվել է գնացքի տակ ընկած կնոջ ինքնությունը

Հոկտեմբերի 30-ին, ժամը 11.53-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Երևանյան խճուղում գնացքի տակ մարդ է ընկել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11.50-ի սահմաններում Երևան-Գյումրի ուղեմասի 2724-րդ կմ-ին Երևան-Գյումրի երթուղու արագընթաց գնացքը հարվածել է երկաթգծերն անցնող մի կնոջ, որը տեղում մահացել է:

Գյումրու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է մահացածի ինքնությունը՝ 76-ամյա Անահիտ Գասպարյան։
Կատարվում է քննություն։