Քաղաքակիրթ ողջ աշխարհն է գնում համավարակի դեմ պայքարի այս ճանապարհով, և դա է միակ լուծումը. Տարոն Չախոյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում 30.10.2021թ. դրությամբ COVID-19-ի դեմ կատարվել է 830.037 պատվաստում։
ՀՀ-ում օրեցօր ավելանում է պատվաստվող քաղաքացիների թիվը, ավելանում է նաև այն քաղաքացիների թիվը, որոնք երբևէ այս կամ այն պատճառով դեմ են եղել համավարակի դեմ պատվաստմանը, բայց, ի վերջո, պատվաստվել են։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ ափսոսանք հայտնելով, որ բավականին շատ են նաև կորոնավիրուսով օրական վարակվածների և դրա հետևանքով մահացածների թիվը։
«Եվ միայն համավարակի դեմ պայքարի կանոնների պահպանմամբ ու կոլեկտիվ պատվաստման միջոցով է հնարավոր կանխել համավարակի տարածումը և դրա ցավալի հետևանքները։ Քաղաքակիրթ ողջ աշխարհն է գնում համավարակի դեմ պայքարի այս ճանապարհով, և դա է միակ լուծումը։ Հուսով եմ և վստահ, որ առաջիկայում էլ մեր չպատվաստված քաղաքացիների մոտ կարթնանա այն բարձր գիտակցությունը, որպեսզի չտրվեն էժանագին շահարկումներին ու շրջանառվող ստերին և օր առաջ պատվաստվեն, քանզի չպատվաստվելով՝ վտանգելու են ոչ միայն իրենց, այլ նաև իրենց հարազատների կյանքն ու առողջությունը»,- գրել է նա: