Բացել լրահոսը Փակել լրահոսը
00-1328
A A
Պաշտոնական

Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվել է 4 մարդ

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 31-ին ժամը 10:54-ին ահազանգ է ստացել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Պ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել հողազանգվածին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից․ ուղևոր Ռ․ Ե․-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածներ Վ․ (ծնված 2011 թ.), Ք․(ծնված 2008 թ.) և Ն․ Հ․-երին (ծնված 2015 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ նրանք հոսպիտալացվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։