Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Թուրքիան պայման է դրել՝ Շուշիի, Քարվաճառի և Արաքսի հովիտի դիմաց 5 մլրդ դոլարի ներդրում Հայաստանում» (տեսանյութ)

Լրագրող Նաիրի Հոխիկյանը «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» խորագրով համաժողովի ընթացքում նշեց, որ մի քանի անգամ ասել է Նիկոլ Փաշինյանին, թե որքան կարևոր է Հայաստանի համար ձեռք բերել տեղեկատվական արբանյակ, սակայն իր խոսքերին ուշադրություն չի դարձվել։

 

«Երբ Փաշինյանին հիշեցրի արբանյակի մասին, նա ինձ ասաց, որ դա ընդամենը խաղալիք է և ինքն է «քենսլ» արել, որովհետև ավելորդ 200 մլն դոլար չունեն ծախսելու այդ խաղալիքների համար»․ ասաց նա։

 

Լրագրողը նշում է, որ 2021 թվականի գարնանը ինքը տեղեկություններ է ստացել, որ 2019 թվականին Հայաստանից որոշ ներկայացուցիչներ հանդիպել են Թուրքիայի որոշ ներկայացուցիրների հետ, որտեղ Թուրքիայի կողմից  պայման է դրվել Քարվաճառ, Շուշի և Արաքսի հովտի փոխարեն Հայաստանում ներդնել 5մլրդ դոլարի ներդրում և սահմանների բացում իրականացնել։

 

Մանրամասները՝ տեսանյութում