Բացել լրահոսը Փակել լրահոսը
պատվաստում
A A
Պաշտոնական

Իրազեկում․ պատվաստումից հետո առաջին 14 օրվա ընթացքում պաշտպանության զգալի մակարդակ չունեք

Առողջապահության ազգային Ինստիտուտն իրազեկում է՝

COVID-19-ի դեմ պատվաստումից հետո առաջին 14 օրվա ընթացքում դուք պաշտպանության զգալի մակարդակ չունեք, քանի որ իմունիտետն աստիճանաբար է ձևավորվում:

Պատվաստանյութի մեկ դեղաչափով պաշտպանությունը ձևավորվում է պատվաստումից երկու շաբաթ անց: Երկու դեղաչափով պատվաստանյութի դեպքում` երկու չափաբաժիններն էլ անհրաժեշտ են իմունիտետի հնարավոր առավելագույն մակարդակի հասնելու համար: