Բացել լրահոսը Փակել լրահոսը
1635329679,6452
A A
Պաշտոնական

Ստեփանակերտում փողոց է փակվելու

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների պողոտայի հատվածներից մեկում՝ այս մասին տեղեկացնում է Ացախի ոստիկանությունը։

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ ս․թ․ հոկտեմբերի 29-ին ժամը 9։30-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկներ-Արզանյան խաչմերուկից մինչև Ազատամարտիկների պողոտայից դեպի Դավիթ Բեկ փողոց տանող ճանապարհահատվածում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը։

Նշված հասցեներում «Արցախգազ» ՓԲ ընկերությունը կիրականացնի պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը։