Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Մշակույթ

Ադրբեջանցիներն արդեն փլուզվող Հակոբավանքն են յուրացնում․ «Հակոբավանքի վերածնունդը» հրատապ է (տեսանյութ)

Արցախի կարեւորագույն հոգեւոր կենտրոններից մեկը՝   5-7 դարերում կառուցված Հակոբավանքը, փլուզման վտանգի առաջ է։

3 դար շարունակ նորոգման աշխատանք չի իրականացվել  վանական համալիրում, որը նույնքան նշանակություն է ունեցել, ինչպես Դադիվանքը, Գանձասարը, Ամարասն ու Գտչավանքը։

  Հայկական խաչքարի ամենահին պատվանդանն հայտնաբերվել է հենց այստեղ՝ Հակոբավանքում։   Թե որտեղ է խաչքարը, անհայտ է, բայց պատվանդանը հերթական վկայությունն է, որ հայերն այստեղ ապրում  են  հնուց։

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ արարողություն է տեղի  ունենում խոնարհված վանքում։  Ոչ պաշտոնապես ազդարարվում է «Հակոբավանքի վերածնունդ»  նախագծի մեկնարկը։  Նախաձեռնողները Արցախի կառավարությունն ու Արցախի թեմն են։

Նախագիծն իրականացնելու է  Հայկական ճարտարապետությունն  ուսումնասիրող  հիմնադրամը։ 

Հանգանակությունը   կազմակերպելու  է «ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակը, որի ստեղծվել է համախմբելու աշխարհի հայերի  գիտելիքը, փորձը, կապերը եւ ֆինանսները՝  Հայաստանում եւ Արցախում առկա խնդիրների լուծման համար։

  Հակոբավանք վանական համալիրի հոգևոր կառույցների վերականգնման համար անհրաժեշտ է մոտավորապես 110 000 000 ՀՀ դրամ։ Աշխատանքներն իրականացվելու են երեք տարում` երեք փուլերով։  

 

Մանրամասները՝ տեսանյութում