Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թաթոյան
A A
Հասարակություն

Դատապարտյալը դիմել է ՀՀ ՄԻՊ-ին․ դիմում ներկայացնելուց հետո 7 ամիս բժշկասոցիալական փորձաքննություն չի իրականացվում

Դատապարտյալը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ բողոքելով այն մասին, որ դիմում ներկայացնելուց հետո շուրջ 7 ամիս իր նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն չի իրականացվում։Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։
 
Բողոքի քննարկման ընթացքում արձանագրվել է, որ ոչ պատշաճ վարչարարության արդյունքում բողոք ներկայացրած անձը զրկվում է հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանված արտոնություններից:
 
Պաշտպանի աջակցությանը դիմած անձի իրավունքների պաշտպանության նպատակով քննարկումներ են տեղի ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, այդ թվում՝ ԲՍՓ գրասենյակի (ներկայում՝ Միասնական սոցիալական ծառայություն), ինչպես նաև ՔԿՀ ներկայացուցիչների հետ։
 
Համագործակցության արդյունքում դատապարտյալի նկատմամբ իրականացվել է փորձաքննություն հատուկ ընթացակարգով և սահմանվել է հաշմանդամության 3-րդ խումբ:
 
Քաղաքացին Պաշտպանի աշխատակազմ փոխանցել է, որ վերականգնվել է նաև հաշմանդամության թոշակի տրամադրումը: