Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հիշատակի արարողություն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Հոկտեմբերի 25-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի և Արցախի հերոս, Պաշտպանության բանակի գնդապետ Սերգեյ Շաքարյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: 

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ, մարտական ընկերներ և հարազատներ, ովքեր հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։ 

Անցկացվել է հոգեհանգստի կարգ, ներկայացվել են զոհված զինվորականների անցած հերոսական մարտական ուղին և կատարած սխրանքը։