Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՊ
A A
Պաշտոնական

Թեման համարում ենք փակված. ՄԻՊ-ն արձագանքել է ՊՆ-ին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է ՊՆ-ի հայտարարությանը.

«1. Զարմացած ենք, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը:

2. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել:

3. Թեման համարում ենք փակված»,- նշված է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ-ը հոկտեմբերի 18-ի հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ապօրինի ներխուժած ադրբեջանական զինված ուժերը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ իրականացնում են ամրացման ակտիվ, այդ թվում՝ ճանապարհների կառուցման աշխատանքներ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ և այլն:

Դրան ի պատասխան՝ ՊՆ-ն հերքում էր հրապարակել՝ նշելով, որ ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ։ Պն պնդմամբ՝ իրենք հարցադրում էին արել Թաթոյանին, թե ՀՀ որ տարածքում են իրականացվում իր կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված աշխատանքները, ինչին ի պատասխան՝ ՄԻՊ-ը նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»։

ՊՆ-ն նույն գրառման մեջ ՄԻՊ գրասենյակին կոչ էր արել ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից։