Բացել լրահոսը Փակել լրահոսը
վերակենդանացման բաժանմունք
A A
Պաշտոնական

Վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը թարմ տվյալներ է ներկայացնում Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին։ 

Ըստ այդմ՝ Երևան-Գյումրի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է բավարար:

Ավելի վաղ հայտնել ենք, որ վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 13 տուժած: Վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական և Աշտարակի բժշկական կենտրոններ և գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Վթարի հետևանքով զոհվել է 5 քաղաքացի։