Բացել լրահոսը Փակել լրահոսը
57705778_303
A A
Հասարակություն

ՌԴ-ում երեխաների համար նախատեսված պատվաստանյութը կարող է անվանվել «Սպուտնիկ Մ»

Կորոնավիրուսի դեմ մանկական պատվաստանյութը, որը ստեղծվել է ՌԴ համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի հետազոտությունների ազգային կենտրոնի կողմից, կարող է ստանալ «Սպուտնիկ Մ» անվանունը։ Այս մասին ՌԻԱ գործակալությանը հաղորդել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։ 

Հուլիսին Մոսկվայում սկսվել են 12-17 տարեկան դեռահասների համար պատվաստանյութի փորձարկումները։ Երեխաներին ներարկում են նույն «Սպուտնիկ Վ» պատվաստանյութը պարզապես ավելի փոքր դեղաչափով։ Սեպտեմբերին նշված կենտրոնը դիմել է երկրի առողջապանության նախարարություն պատվաստանյութի այս տարատեսակը գրանցելու համար։

Ինչպես նշել է ՌԴ արողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը, եթե դեղամիջոցը հաստատվի, ապա դեռահասներին ևս կպատվաստեն՝ իհարկե կամավորական սկզբունքով, ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ։