Բացել լրահոսը Փակել լրահոսը
245622777_4503360163062895_7628030732369742183_n
A A
Պաշտոնական

Հայաստանի 7 դատախազներ կվերապատրաստվեն ՌԴ դատախազության համալսարանում

Հայաստանի և Ռուսաստանի դատախազները մինչև հոկտեմբերի  26-ը կվերապատրաստվեն Մոսկվայում, ՌԴ դատախազության համալսարանում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, ծրագրի բացման արարողությանը դատախազներին ողջունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Օկսանա Կապինուսը: Նա շեշտել է, որ վերապատրաստման ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու դատախազների որակավորման մակարդակը: Ուսումնական ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազաությունների միջև ստորագրված 2021-2025թթ. Համագործակցության հուշագրի շրջանակում:

«Հայաստանի Հանրապետության դատախազներին հաջողություն է մաղթել ՌԴ դատախազության համալսարանի ռեկտորը և վստահություն հայտնել, որ ուսուցումը օգտակար կլինի, իսկ ձեռք բերված գիտելիքները դատախազները կկարողանան արդյունավետ կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վերապատրաստմանը մասնակցում են ՀՀ գլխավոր դատախազության  ստորաբաժանումների, մարզերի դատախազությունների 7 դատախազ: