Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess amerika (3)
A A
Սպորտ

Սամուել Սևյանը պահպանեց առաջատարի իր դիրքը. ԱՄՆ շախմատի առաջնություն

Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում տեղի ունեցան 8-րդ տուրի պարտիաները:

 

Հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը սպիտակներով հանդիպեց փորձառու Լեյնիեր Դոմինգեսի հետ և ոչ-ոքի խաղաց: Տուրի մնացած 5 պարտիաներում նույնպես ոչ-ոքիներ գրանցվեց:

 

Այդպիսով, առաջնության ավարտից երեք տուր առաջ Սամուել Սևյանը 5 միավորով շարունակում է բաժանել առաջին երեք տեղերը Վեսլի Սոյի և Ալեքսանդր Լինդերմանի հետ: Հաջորդ, 9-րդ տուրում, նա կհանդիպի Ջոն Բուրկեի հետ: Այդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին:

 

Կանանց առաջնությանը մասնակցող հայազգի շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը 8-րդ տուրում հաշտություն կնքեց Տալիա Սերվանտես-Լանդեյրոյի հետ: Նա 3 միավորով այժմ բաժանում է 9-12-րդ տեղերը, սակայն գործնականում դուրս է մնացել չեմպիոնի կոչման համար պայքարից, քանի որ արդեն 3 միավորով զիջում է միանձնյա առաջատար Կարիսա Յիպին:

 

Հաջորդ, 9-րդ տուրում, մեր հայրենակիցը կխաղա իր հետ համաքայլ ընթացող Աննա Շարևիչի հետ: