Բացել լրահոսը Փակել լրահոսը
ջուր
A A
Պաշտոնական

Վթարի պատճառով Գորիսում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 14-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Արեգունի, Արևշատ, Սալքար թաղամասերի, Քարահունջ գյուղի՝ 1, 2, 3, 4 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: