Բացել լրահոսը Փակել լրահոսը
02 (9)
A A
Պաշտոնական

Հրետանավորները վարժանքներ են իրականացրել

Անձնակազմի մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են  գործնական վարժանքներ։

Զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի տեղակայման վայրը, ստացված կոորդինատները հաղորդել համապատասխան ստորաբաժանման անձնակազմին և լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները։

 Պաշտպանության նախարարություն