Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անահիտ Ավանեսյան
A A
Քաղաքականություն

Անահիտ Ավանեսյանը Ռուսաստան է գործուղվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հոկտեմբերի 13-15-ը գործուղում է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ։

Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։

«Անահիտ Ավանեսյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Կանանց երրորդ եվրասիական համաժողովին»,- նշված է որոշման մեջ։

Նախարարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում արդյունքների մասին պետք է հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։