Բացել լրահոսը Փակել լրահոսը
245175674_4359193567491448_6613801796280283204_n
A A
Պաշտոնական

ՍԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կորոնովարակի տարածումը կանխարգելուն միտված ուժեղացված վերահսկողություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքի իրացման ցանցում: Տեսուչների ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն այսօր ոստիկանության հետ համատեղ ստուգայցեր են անցկացրել Գյումրի քաղաքի և հարակից շրջանների խոշոր խանութներում։ Գրանցվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ:

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին