Բացել լրահոսը Փակել լրահոսը
original
A A
Մշակույթ Հասարակություն

Ներկայացման ժամանակ դերասանը մնացել է դեկորացիայի տակ ու մահացել

Մոսկվայի Մեծ թատրոնում ողբերգական դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով 37-ամյա դերասան է մահացել: Միջադեպը տեղի է ունեցել «Սադկո» օպերային ներկայացման ժամանակ:

Այդ ընթացքում դեկորացիան իջել է հենց դերասանի պարանոցի վրա:

Ականատեսների խոսքով՝ տղամարդը սխալ ուղղությամբ է գնացել բեմի վրա ու հայտնվել է այնտեղ, որտեղ փոխվում էր դեկորացիոն պատը: Կատարվածից հետո վարագույրն իսկույն իջեցվել է, հայտարարվել է անտրակտ:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները, սակայն, չեն կարողացել փրկել դերասանին:

ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ՝ մահացածը Եվգենի Կուլեշն է: