Բացել լրահոսը Փակել լրահոսը
244782521_6969072333118903_2931327302022350637_n
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետտենկուրի հետ

Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետտենկուրի հետ՝ հայտնում են ԱԳ նախարարությունից։

Զրուցակիցիներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև պատմական կապերի և քրիստոնեական ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններին։ Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ում ռեզիդենտ Առաքելական նվիրակության հիմնման կարևորությունը՝ նշելով, որ այն կնպաստի հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունների և բազմադարյա փոխգործակցության առավել խորացմանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուրջ։ Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հրատապությունը։

ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների անհապաղ ազատ արձակման կոչերը շատ բարձր են գնահատվում Հայաստանի կողմից: