A
A
Կորոնավիրուսից մահացել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի դուստրը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհահռչակ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի դուստրը՝ Ժաննա Ազարյան-Սարգսյանը։ Այդ մասին տեղեկացնում է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի ֆեյսբուքյան էջը, որտեղ աշխատելիս է եղել 64-ամյա Ժաննա Ազարյան-Սարգսյանը։ Նրա մահվան պատճառը կորոնավիրուսային հիվանդությունն է։
Հարկ է նշել, որ չորս օր առաջ մահացել էր Ալբերտ Ազարյանի կինը՝ Ելիզավետա Ազարյանը։ Նա հուղարկավորվել է երեկ, հոկտեմբերի 7-ին։
«Ա1+»-ի խմբագրությունն իր ցավակցությունն է հայտնում Ազարյանների ընտանիքին՝ մեծ կորստի համար։