Բացել լրահոսը Փակել լրահոսը
6383575
A A
Քաղաքականություն

6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մերձակայքում


6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մերձակայքում: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը։ 

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել Է Տոկիոյի եւ Տիբայի պրեֆեկտուրաների սահմանին։

 Օջախը գտնվել է 80 կմ խորության վրա: Ճապոնիայի մայրաքաղաքում ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք չկա, սակայն կարող են կրկնվել ցնցումները:
 
Առնվազն երկու մարդ Է տուժել, հայտնել Է NHK հեռուստաալիքը ։ Որոշ շենքերում վերելակները կանգ են առել վթարային համակարգի գործարկման պատճառով ։
 
Երկրաշարժի պատճառով ամբողջությամբ դադարեցվել է մետրոյի, ինչպես նաեւ «Սինքանսեն» արագընթաց էքսպրեսների երթեւեկությունը:
 
Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում։