Բացել լրահոսը Փակել լրահոսը
03663d270fd16ab850a9da8ff06f1ff9_M
A A
Հասարակություն

Դատարանը վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը․ պաշտպաններ

Մանվել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարություն են տարածել․ 
 
Հայտարարությունը՝ ստորև՝
 
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, մերժեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը` Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին և վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը։
 
Այս դատավորի գործունեության մասին մեր գնահատականները հիմնականում բացասական են եղել, ինչը բխել է օբյեկտիվ իրականությունից։
 
Սակայն ցանկացած օբյեկտիվ ու օրինական որոշում արժանի է գնահատման, ուստի պետք է փաստենք, որ այս անգամ Արմինե Մելիքսեթյանը իրականացրեց արդարադատություն։
 
Այսօր՝ ավելի վաղ,  պաշտպանները ևս մեկ հայտարարություն էին տարածել։