Բացել լրահոսը Փակել լրահոսը
244612553_4284118915034109_7224030464424661650_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Աշխատանքի տոնավաճառ՝ հոկտեմբերի 8-ին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ։ Ավելի քան 50 գործատու՝ պետական մարմիններ, առաջատար բանկեր, ընկերություններ կներկայացնեն իրենց կազմակերպություններն ու թափուր աշխատատեղերը։
 
? Ինչպես աշխատանք փնտրողներն, այնպես էլ գործատուները միջոցառման ընթացքում հնարավորություն կունենան ծանոթանալ աշխատաշուկայի միտումներին, պահանջարկին, զբաղվածության պետական ծրագրերին, դրանց դիմելու ընթակարգերին, ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական ծրագրերին:
 
? Աշխատանքի տոնավաճառի ընթացքում նախատեսվում է կազմակերպել նաև թեմատիկ պանելային քննարկումներ՝ Աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային իրավունքների և պարտականությունների, կամավորական գործունեության կարգավորման մեխանիզմների թեմաներով։
Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-16։00, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում։