Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մեր լիքը մառանը դատարկենք, տանք իրենց, հետո քիչ քիչ հետ ուզե՞նք․ շիրակցիները դեմ են խոշորացմանը (տեսանյութ)

Շիրակի մարզում համայնքների խոշորացման ծրագրին մեծ ուրախությամբ չեն արձագանքում: Սարալանջում, օրինակ, մտածում են, որ կարող են ինքնուրույն լուծել համայնքային խնդիրները, խոշորացման դեպքում մեկ փոքր խնդիր լուծելու համար պիտի երկար ճանապարհ անցնեն:

Լավ կլինի, թե վատ, գյուղացիները հստակ ասել չեն կարող. միայն տպավորություն է, թե խոշորացումը համայնքին կզրկի անկախ որոշումներ կայացնելու, խնդիրներ լուծելու հնարավորություններից: