Մահացել է Ալբերտ Սուքիասյանը
Կյանքի 75 տարում գիշերը հանկարծամահ է եղել գործարար Ալբերտ Սուքիասյանը: Նա սրտի խնդիրներ ուներ եւ տարիներ առաջ վիրահատվել էր: Նա նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայրն է:
Հոգեհանգիստը տեղի կունենա կիրակի օրը` 17.10.2010թ., ժ. 18.00, Զավարյան 6 հասցեում, հուղարկավորությունը` երկուշաբթի, 18.10.2010., ժ. 14.00, նույն հասցեից:
ՑԱՎԱԿՑԱԳԻՐ
Վաղաժամ կյանքից հեռացավ հանրապետության գործարար շրջանակներում եւ լայն հասարակության մեջ արժանիորեն բարի համբավ ու հեղինակություն վայելող, հայտնի գործարար եւ բարերար Ալբերտ Սուքիասյանը։ Հայ Ազգային Կոնգրեսը, խորապես վշտացած, սրտանց ցավակցում է հանգուցյալի որդիներին՝ Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ, Ռուբեն Սուքիասյաններին, դստերը՝ Հասմիկին, նրանց ընտանիքներին, բոլոր հարազատներին ու մերձավորներին՝ տոհմի նահապետի անժամանակ մահվան առիթով։
Հավատացած ենք, որ մեծահամբավ այս գերդաստանը, ի դեմս Ալբերտ Սուքիասյանի ժառանգների, կշարունակի սրբորեն պահպանել ու խորացնել երջանկահիշատակ հանգուցյալի հիմնած ու արմատավորած լավագույն այն ավանդները, որոնցով հայ հասարակությանը հայտնի է Սուքիասյանների ընտանիքը։
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ