Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gagik_xandanyan_2
A A
Քաղաքականություն

Դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվում են․ վճիռը հրապարակվեց

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշումը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ։

ԲԴԽ-ն դռնբաց նիստում որոշել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցնել՝ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Որոշումն ընդունվել է միաձայն։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն էր ներկայացրել, ըստ որի, Գագիկ Խանդանյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Այսինքն, դատավորը իր պաշտոնի հետ անհամատեղելի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել:

Մասնավորապես, ինչպես դատարանում ներկայացվեց, 2020-ի մայիսի 4-ին Արամ Բաբայանը, Մխիթար Սարգսյանը կնքել են «Մուշ» ՍՊԸ-ի իրենց բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով որպես գնորդ հանդիսացել է Գագիկ Խանդանյանը։