A
A
ԲԴԽ․ Դատավոր Սերգեյ Մարաբյանը միջնորդեց գործի վարույթը կարճել. նիստը հետաձգվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 30-ին, ԲԴԽ-ում կայացավ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Դատավորը միջնորդեց գործի վարույթը կարճել, հարցի շուրջ մյուս կողմի դիրքորոշումը լսելու համար Խորհուրդը նիստը հետաձգեց:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը: