Բացել լրահոսը Փակել լրահոսը
qartezner
A A
Քաղաքականություն

«Ոչ մի ճանապարհ էլ Ադրբեջանի տարածքով չի անցնում». Հղումներ` խորհրդային գաղտնի գրիֆով քարտեզներին․ Առավոտ

Վերջին շրջանում տարբեր տրամաչափի պաշտոնյաներ խոսում են Սյունիքով անցնող ճանապարհների` իբր Ադրբեջանի տարածքով անցնելու մասին եւ հղում անում Խորհրդային քարտեզներին, մինչդեռ Aravot.am-ի հետ զրույցում ԽՍՀՄ տարիների ժողտնտեսության ինստիտուտի քարտեզագրության բաժնի վարիչ, «Նահապետ» հրատարակչության տնօրեն, լուսանկարիչ եւ բացառիկ գիրք-ալբոմների հրատարակիչ Սեն Հովհաննիսյանը հակառակն է պնդում:

Նրա խոսքով, իբր վիճելի հայտարարված ճանապարհային հատվածները Հայաստանի տարածքում են: Մասնագետը հղում է անում ԽՍՀՄ-ի տարիներին տպագրված քարտեզներին, որոնցից մեկն, օրինակ, գաղտնի գրիֆով 1953 թվականի ռազմական քարտեզ է: «Վերջին ժամանակներս շատ է խոսվում Երեւան-Կապան ճանապարհի մասին, որ այն հանձնվելու է, կամ հանձնվել է Ադրբեջանին, տարբեր կարծիքներ կան, թե ճանապարհն ում է պատկանում: Ըստ պատմական քարտեզների, դրանք հայկական տարածքներ են: Բայց չգիտես ինչու, որոշ մարդիկ թերահավատորեն են վերաբերվում դրան:



Ես հաճախ եմ այդ ճանապարհով գնացել Կապան ու տեսել եմ, թե ինչպիսի ճանապարհաշինարարական աշխատանքներ էին կատարվում: Զարմանում եմ, որ մեր պատկան մարմինները չեն նշում, որ այդ ճանապարհները Հայաստանի տարածքում են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Սեն Հովհաննիսյանը:

«Խորհրդային Միության տարիներին Երեւան-Կապան ճանապարհը չէր գործում, որովհետեւ Կապանից Երեւան անխափան գործող երկաթգիծ կար, նաեւ օրական մի քանի անգամ Կապան- Երեւան թռիչք, որը 35-40 րոպե էր տեւում: Հետագայում, երբ սկսվեց Տաթեւ ՀԷԿ-ի շինարարությունը, նոր այդ ճանապարհի վրա ուշադրություն դարձրինք` Կապանից մինչեւ Որոտան, որպեսզի համապատասխան տեխնիկան տեղափոխվի: Ճանապարհաշինարարական աշխատանքները կատարում էր Հայաստանը: Արցախյան պատերազմից հետո երկաթգծի շրջափակման հետեւանքով այդ ճանապարհը էլ ավելի կարեւորվեց: Հայ ճանապարհաշինարարները կատարում էին ամեն ինչ, որպեսզի ճանապարհն ավելի բանուկ լինի, դրա համար այն ընդլայնվեց մեր տարածքների հաշվին»,-մանրամասնեց մեր զրուցակիցը` եւս մեկ անգամ ընդգծելով ճանապարհի` Հայաստանի տարածքում լինելը: «Ես նաեւ ականատես եմ եղել Մեղրի-Քաջարան ճանապարհի շինարարությանը, երբ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հաճախ գալիս էր ճանապարհաշինարարությանը հետեւելու: Մի անգամ Որոտանում էի` Տաթեւ ՀԷԿ-ի մոտ, երբ ինքը հերթական անգամ շքախմբով եկավ: Մի քանի հոգի հարցրին, թե ինչու չի ցանկանում Տաթեւով ճանապարհ բացել դեպի Կապան: Կարեն Սերոբիչը զարմացած նայեց հարց տվողին ու ասաց` իսկ մեր այս տարածքներն ո՞ւմ ենք թողնելու, չէ՞ որ Որոտանից մինչեւ Կապան մի փոքր բնակավայր Շուռնուխն է, ու այլ բնակավայր չկա»:


Սեն Հովհաննիսյանը նշեց, որ ինքն է ժամանակին Հայաստանի բնակչության քարտեզը Մինսկի քարտեզագրական ֆաբրիկայում տպագրել: Նա որոշ մանրամասներ հայտնեց. «1986թ ես աշխատում էի ժողտնտեսության ինստիտուտում` քարտեզագրության բաժնի վարիչն էի: Կարեն Դեմիրճյանը հանձնարարել էր Հայաստանի բնակչության քարտեզը կազմել, քարտեզը ղեկավարում էր ժողտնտեսության ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Ավագյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով